News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի մերձավորները մայիսի 2-ին բռնության եւ ծեծի են ենթարկել թիվ 29 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Վահագն Մարտիրոսյանի վստահված անձ Գեւորգ Մելքոնյանին: Այս մասին, այսօր` մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը` Վահագն Մարտիրոսյանը, նշելով, որ անկախ նրանից, թե ինչն է առիթ հանդիսացել ծեծկռտուքի համար, նախընտրական այս ժամանակաշրջանում կրքերը բորբոքվել են եւ որոշ գյուղապետեր իրենց իշխանությունը օգտագործում են գյուղում իրենց խոստացած ձայները ապահովելու համար:

«Դա վերաբերում է ինչպես Լեռնապատ, այնպես էլ Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր գյուղերին»,-ասաց նա:: Ըստ պատգամավորության թեկնածուի, նման կերպ ապրիլի 30-ին արգելվել է պատգամավորության մեկ այլ թեկնածու, անկուսակցական Արմեն Մարտիրոսյանի նախընտրական հանդիպումը տվյալ գյուղում:

Վ. Մարտիրոսյանը հայտարարեց նաեւ, որ իր ունեցած տեղեկություններով, գյուղապետի որդին դանակով հարվածել է իր համախոհ Նորիկ Թամարյանին: «Ծեծի փաստ կարող է անմիջականորեն կապված չլինել ընտրությունների հետ»,-ասաց նա, նշելով, որ իր վստահված անձի` Գեւորգ Մելքոնյանին ծեծելու պատճառը քաղաքականության հետ կապ չունի, միջադեպն առաջացել է գյուղական կենցաղային հարցերից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ