News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռեժիմն արագորեն կորցնում է իր քաղաքական հենարանը: Այս մասին այսօր` մայիսի 3-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ գործում է քաղաքական միասնական շտաբ, որի նպատակն է բոլոր տեղամասերում ապահովել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ հանձնաժողովների անդամների համագործակցությունը` հանրապետական ընտարկեղծարարի ձեռքը բռնելու գործում:

Ոչ միայն ՀԱԿ-ն, այլեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն վճռականորեն են տրամադրված:

Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ-ի բավական մեծ հանրահավաքը, եւ այդ կուսակցության առաջնորդը հստակ ասեց, որ ներում-բեկում չի լինելու ընտրակեղծարարների համար»,-հայտարարեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, Աղվան Հովսեփյանը պահանջում է հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից, որ ներգրավվեն ընտրակեղծիքների, նաեւ ՀՀԿ-ի հակառակորդների եւ ընդդիմադիրների ահաբեկման գործում: «Իր եղբոր հաղթանակը ապահովելու համար 6-րդ ընտրատարածքում հանցագործ աշխարհի երեւելի ներկայացուցիչներն ահաբեկում են ընտրողներին: Ռեժիմն անգամ ազատությունն օգտագործում է որպես ընտրակաշառք:

Որեւէ ապագա ունի՞ մի պետություն, որի օրենքի գլխավոր պահապանը հանցավոր կապի մեջ է կրիմինալի հետ: Մենք սա չենք կարող հանդուրժել, ժամանակն է փրկել մեր երեխաների ապագան այս հանցագործներից: Մենք առաքելություն ունենք` իրականացնել ժողովրդավարական հեղափոխություն, որը կբացի օրինականության հաստատման դուռը, մայիսի 6-ին բոլորս դեպի ընտրություններ, կորչի բռնապետական ռեժիմը»,-իր խոսքն ամփոփել է Լեւոն Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ