News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին այսօր` մայիսի 3-ին, բոլորը անհամբեր սպասում էին ամերիկահայ երգիչ Հարութ Փամբուկչյանի ելույթին: Վերջինս ելույթից առաջ նշեց, որ սա իր քաղաքն է, իր երկիրն է, որտեղ ծնվել եւ մեծացել է եւ իր լավագույն հիշողությունները կապված են հենց Երեւանի հետ:

Նրա խոսքով, ինքն ու Րաֆֆին տարեկիցներ, ծանոթացել են Լոս-Անջելեսում ու  դարձել լավագույն ընկերներ: «Րաֆֆի Հովհանիսյանի ընտանիքը եղել է իմ առաջին ծափահարողը եւ  որպես ընկեր պարտավոր էի կանգնել իմ լավագույն ընկերոջ կողքին»,- ավելացրեց Հարութ Փամբուկչյանը:

Նա պատմեց, որ մի օր իրեն հարցրել են, թե ինչու Լոս Անջելեսի մասին երգ չի երգում, ինչին ի պատասխան ինքն արձագանքել է.«Եթե կա  մի քաղաք, որի մասին կերգի Հարութը, դա Երեւանն է»:

Սիրված երգչի համերգով եւ «Սարերի քամի» երգով ավարտվեց «Ժառանգության» հանրահավաքը: Հարութ Փամբուկչյանը երգեց ինչպես հին, այնպես էլ նոր սիրված երգեր, իսկ համերգից հետո մեծ սիրով ողջագուրվեց հանրահավաքի մասնակիցների եւ իր երկրպագուների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ