News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է թողել մայիսյան հաղթանակների կապակցությամբ:

Շնորհավորանքում ասված է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հաղթանակ, որը կերտվեց նաեւ հայ ժողովրդի հայրենասեր զավակների, նաեւ թիկունքում մեր ժողովրդի հերոսական պայքարի ու աշխատանքի արդյունքում։

Խոնարհվում եմ պատերազմում զոհված բոլոր հերոսների հիշատակի, ինչպես նաեւ մեր փառապանծ վետերանների առջեւ։

Սիրելի վետերաններ,

Ձեր սխրանքն իսկապես անգնահատելի է, ինչպես անմահ է հայրենիքի փրկության համար կյանքը զոհաբերած յուրաքանչյուր զինվորի անունը։

Հավերժ փառք ու խոնարհում ձեզ, սիրելի վետերաններ»:

Նշենք, որ մայիսի 9-ին Հայաստանում նշում են Շուշիի ազատագրման 20-ամյակն ու Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած  Հաղթանակի օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news