News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում, մայիսի 9-ի գիշերը, ժամը 12-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երեւանի պետական համալսարանի մերձակայքում գտնվող «Քուլ» կարաոկե-ակումբում: Թեեւ կրակոցներից հետո դեպքի վայրում ոստիկաններ էին հայտնվել, նրանց դեռ չի հաջողվել պարզել կրակողների ինքնությունը:

NEWS.am-ի տեղեկություններով, 7-8 երիտասարդներ ակումբում վեճի են բռնվել տնօրեն Նաիրա Բաղդասարյանի հետ, ապա ծեծկռտուք է եղել: Տղաները դուրս են եկել ակումբից եւ կրակել տնօրենի մեքենայի ուղղությամբ:

Ոստիկանությունից հաստատեցին միջադեպի փաստը` նշելով, որ դեռ չի բացահայտվել կրակողների ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ