News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սոչիի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները իսկապես զրույցի համար հրավիրվել էին իրավապահ  մարմիններ` թեքվանդոյի սպորտի վարպետ Յուրի Գարանյանի սպանության գործով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սոչիի Հայերի միության նախագահ,  «ՏՎԶՎ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վալերի Թորոսյանը: 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, մայիսի 1-ին Սոչիում զանգվածային կռիվ է տեղի ունեցել, որին մասնակցել են շուրջ 100 մարդ: Կռվի մասնակիցներից մեկը վախճանվել էր դանակի հարվածից: Նա Սոչիի հայտնի մարզիկ, թեքվանդոյի սպորտի վարպետ 24-ամյա Յուրի Գարանյանն էր:  Գարանյանի ծանոթներից մեկն իր կնոջ հետ զբոսնելիս է եղել «Ռիվիերա» այգում: Զույգին մոտեցել են մի խումբ մարդիկ, որոնցից մեկն իր պահվածքով վիրավորել է աղջկան: Տղամարդը հարվածել էր նրան բռուցքով, սակայն կոնֆլիկտն այդքանով չէր ավարտվել եւ շարունակվել էր Դոնի փողոցի եւ Վինոգրադյան խաչմերուկի շրջադարձում: Յուրի Գարանյանը պաշտպանել է 35-ամյա ծանոթն, եւ կռվում նրան դանակահարել են:

Ինչպես հայտնել է Վալերի Թորոսյանը, ոստիկանություն կանչված երիտասարդ հայերին առաջարկվել է  հայտնել` ինչ է հայտնի նրանց կատարվածի մասին: Թորոսյանը հաստատել է  լարվածության աճը դաղստանցիների հետ հարաբերություններում: «Իրենց անշնորհք են պահում, հրահրում են,  հետապնդում կանանց: Բացակայում է տարրական քաղաքավարի պահվածքը»:  Վալերի Թորոսյանը նաեւ հայտնել է, որ մայիսի 12-ին Ադլերի «Գարուն» պանսիոնատում տեղի կունենա միջազգային կլոր սեղան: Սպասվում է, որ նրան կմասնակցի նաեւ Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ