News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզում, մայիսի 22-ին, ժամը 15.50-ին ավտովթար է տեղի ունեցել Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Վ. Առուստամյանին պատկանող «ՎԱԶ 21011» մակնիշի 56 ՏՍ 134 համարանիշի եւ Վ. Հովհաննիսյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 07 ՏՏ 929 համարանիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 21011» ավտոմեքենայի ուղեւոր` 27-ամյա Արմենուհի Առաքելյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ:

Առաջին բուժօգնություն ստանալով՝ տուժածը դուրս է գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ