News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Երաժշտական «Եվրատեսիլ» մրցույթի նախօրեին BBC հեռուստաալիքի Panorama վավերագրական նախագծի լրագրող Պոլ Քենյոնը ֆիլմ է նկարել Ադրբեջանի մասին` ներկայացնելով այդ երկրում իրական վիճակը:

Հաղորդմանը ներկայացվել են Ադրբեջանի բոլոր բացասական կողմերը: «Եթե դատենք մարդու իրավունքների մասին, Ադրբեջանը զրո կստանա»,- ասում է լրագրողը ֆիլմի սկզբում:

Լրագրողի զրուցակիցներից մեկը Ռովշան Նազիրլին է: Հենց նա էր 2009թ. «Եվրատեսիլին» քվեարկել Հայաստանի օգտին եւ հարցաքննության կանչվել: «Ես դիտում էի «Եվրատեսիլը», բայց երբ ցուցադրեցին Հայաստանի կատարումը, հեռարձակումը դադարեցվեց: Ես անգամ չեմ էլ տեսել համարը, քվեարկել եմ ի նշան բողոքի»,- պատմել է Նազիրլին:

Վավերագրական ֆիլմում հարցազրույցներ կան ընդդիմադիր լրագրողների, տեսաբլոգերների, նաեւ ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլիի հետ: Ֆիլմում կադրեր կան, թե ինչպես է Պոլ Քենյանի մեքենային հետեւում, ամենայն հավանականությամբ հատուկ ծառայություններից:

Ֆիլմում առանձին տեղ է հատկացված Ալիեւների ազդեցիկ կլանին եւ նրանց անհաշիվ հարստությանը, բազմաթիվ ընկերություններ, այդ թվում Պանամայում: «Բաքվի ամենաշքեղ հյուրանոցի հետեւում Իլհամ Ալիեւի 15-ամյա որդին է»,- ասում է բրիտանացի լրագրողը` նկատելով, որ նա անշարժ գույք ունի Դուբայում` Արմավենու կղզում, որի արժեքը 40 մլն դոլար է:

Լրագրողը նաեւ տհաճ դրության մեջ է դրել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆահրադին Գուրբանովին, ով ստիպված է եղել պատասխան ուղիղ հարցերի, ինչպես օրինակ. «Կարո՞ղ է պատգամավորը ստանալ 94 տոկոս ձայն ազատ ընտրությունների ընթացքում, ինչպես դա եղավ Ադրբեջանի առաջաին տիկին Մեհրիբան Ալիեւայի դեպքում»:

Վերջապես հարցազրույցի ըթնացքում Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտերնեն խոստովանում է, որ շատ գործոններ, այդ թվում Հայաստանի օգտին քվեարկած անձին հարցաքննության կանչելը, անթույլատրելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ