News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Չգիտեմ` ինքնաբացարկի դիմումները գնացե՞լ են արդեն ԿԸՀ, թե՞ ոչ: Բայց մենք արդեն գիտենք, թե քանի ինքնաբացարկ կլինի, մոտ 67, 68, 69... Հստակ թիվը հիմա չեմ կարող ասել»,- թերթի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Մեր հարցին ի պատասխան, նա նաեւ նշեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ինքնաբացարկ չեն հայտնել:

Ստացվում է` Բեգլարյանի եւ Նիկոյանի ճակատագրերը դեռ որոշված չեն: Նշենք, որ վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, թե Բեգլարյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի կապի եւ տրանսպորտի նախարար, որը ներկայումս ՕԵԿ-ի քվոտան է: Նիկոյանի ճակատագիրն էլ, ըստ որոշ լուրերի, կախված է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայից: Ասում են` Նիկոյանը կշարունակի ղեկավարել ԱԺ-ն կոալիցիա չկայանալու դեպքում միայն»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ