News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում խոսքի եւ հավաքների ազատությունների ճնշմանն ուղղված բոլոր գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն:

Այս մասին ասված է Եվրախորհրդարանի մայիսի 24-ին ընդունված բանաձեւում:

Բանաձեւում նշվում է, որ մայիսի 26-ին «Եվրատեսիլ» մրցույթի անցկացումը Բաքվում պետք է հնարավորություն դառնա Ադրբեջանի համար ցույց տալու, որ հավատարիմ է մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը:

Մեջբերելով Ադրբեջանում լրագրողների եւ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների, հարձակումների ու սպառնալիքների վերաբերյալ զեկույցները, Եվրախորհրդարանը կոչ է անում այդ երկրի իշխանություններին դադարեցնել արտահայտման եւ հավաքների ազատության ճնշումները եւ այդ ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

Եվրախորհրդարանի անդամները նաեւ քննադատության են ենթարկել Բաքվում հազարավոր մարդկանց սեփական տներից բռնի տեղահանելու  գործընթացը, այդ թվում նրանց, ովքեր բնակվել է Baku`s Crystal Palace-ի հարեւանությամբ, որտեղ անցկացվում է «Եվրատեսիլ-2012»-ը:

Բացի այդ, Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնին, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովին, մանրազննին դիտարկում անցկացնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, «Եվրատեսիլ» մրցույթից հետո, ինչպես նաեւ կոչ է արել ԵՄ անդամ երկրներին քննարկել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների դեմո, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ