News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում իր բնակարանում մահացած են գտել աբխազ պատգամավոր Թեմուր Լոգուային: Այդ մասին հաղորդել է Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Մենք առայժմ կատարվածի մասին հստակ տեղեկատվություն չունենք, հուսով ենք, որ իրավապահ մարմինները կպարզեն հանգամանքները»,-ասել է Բգանբան:

Լոգուան պատգամավոր էր ընտրվել Աբխազիայի թիվ  26 ընտրատարածքից եւ աշխատում էր երկու հանձնաժողովներում` տնտեսական եւ բյուջետային քաղաքականության եւ միջխորհրդարանական կապերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ