News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր` մայիսի 29-ի գիշերը, Երեւանի «Կոմայգում» տրանսվեստիտների ուղղությամբ արձակված կրակոցների փաստի առնչությամբ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության Կենտրոնականի  բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 21-ամյա Գեւորգ Թ.-ն եւ հայտնել, որ անհայտ անձինք «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի սրահից օդամղիչ ատճանակով կրակել են իր եւ 43-ամյա Տիգրան Ք.-ի ուղղությամբ, ինչի  հետեւանքով ինքը ոտքի մասում ստացել է վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փ. Բուզանդի փողոցի թիվ 35 հասցեի մոտ հայտնաբերվել է «Տոյոտա Պրադո»  մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` 22-ամյա Գոռ Տ.-ն եւ ուղեւորը` 21-ամյա Գրիգոր Ե.-ն, բերման են ենթարկվել բաժին, որտեղ Գոռ Տ.-ն ներկայացնելով «Բայկալ ՄՊ-654Կ» տիպի օդամղիչ ատրճանակը` հայտնել է, որ Երեւանի քաղաքապետարանի մոտ գտնվող այգում Գեւորգ Թ.-ի եւ Տիգրան Ք.-ի ուղղությամբ կրակել է ինքը:

Գեւորգ Թ.-ին եւ Տիգրան Ք.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումները նոր երանգներ են ստանում. մայիսի 29-ի գիշերը, միջադեպ է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց՝ Կոմայգու մոտ, որը մարմնավաճառ նույնասեռականների հավաքատեղին է համարվում:

NEWS.am-ի տեղեկություններով, մի ամենագնաց է կանգնել Կոմայգու մոտ ու մեքենայի միջից կրակել են ճանապարհին կանգնած «թիթեռնիկների» վրա` խուճապի մատնելով նրանց:

Պարզվել է, որ այն օդամղիչ ատրճանակ է եղել եւ ընդամենը մի քանիսը թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: Ոստիկանները կատարվածից կարճ ժամանակ անց պարզել են մեքենայի մակնիշն ու կրակողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել, կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ