News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն այս օրերին լուրջ պատրաստություն է տեսնում` դիմավորելու Պարսկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստան ժամանող դաշնակցական ընկերներին, որոնց հետ բազում հարցեր ունեն քննարկելու: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանոթյունը»` վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները:

«Հայաստան ժամանող հյուրերի հետ հատկապես առանձին հանդիպումների շարք է ունենալու ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը: Ըստ նույն լուրերի` քննարկումների օրակարգում են լինելու ինչպես առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրությունները, այնպես էլ ՀՀ-ում սպասվող 2013-ի ընտրությունները, որի հետ կապված դաշնակցությունը պետք է շոշափի դրսի ընկերների տրամադրությունները: Դաշնակցականների շրջապատում այս համատեքստում խոսակցություններ են գնում այն առթիվ, որ ՀՅԴ-ում խուճապային տրամադրություններ են սկսվել ԲՀԿ-ի հայտարարությունից անմիջապես հետո, եւ ըստ ամենայնի, դա է եղել պատճառը, որ Մարգարյանն ու իր թիմը արագ տեմպերով կազմակերպել են սպասվող առաջիկա հանդիպումը, որի ժամանակ անշուշտ վերանայվելու են դաշնակցության հետագա քայլերն ու գործողությունները` 213-ին ընդառաջ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ