News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի 5-րդ գումարման խորհրդարան անցած համամասնական պատգամավորներից մանդատները չեն վերցրել «Ժառանգության» երեք ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Ռուբեն Հակոբյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մինչեւ «Ժառանգության» համագումար, որը կկայանա հունիսի 2-ին, իրենք մանդատները չեն վերցնելու:

Հարցին, թե որն է պատճառը, որ «Ժառանգությունը» չի վերցրել մանդատները, նա պատասխանեց. «Բոլոր նմանատիպ հարցերի պատասխանները կտրվեն համագումարից հետո»:

Մանդատները ԿԸՀ-ից ստացել են «Ժառանգության» համամասնական ցուցակի երկու ներկայացուցիչները` Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, ովքեր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից են:

Բոլոր մնացած պատգամավորները, այդ թվում ՀԱԿ խմբակցության անդամներն արդեն ստացել են իրենց մանդատները:

Նշենք, որ օրենքը պատգամավորների` մանդատներ ստանալու վերջնաժամկետ չի սահմանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ