News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ երեկ հայտնի դարձավ, որ առաջիկա շաբաթվա սկզբին ԱԺ աշխատակազմում բավականին հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: Ըստ խորհրդարանի մեր աղբյուրների` աշխատանքից կազատվեն մի քանի առանցքային պաշտոններ զբաղեցնող դեմքեր;

«Խոսքը, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Վրեժ Գասպարյանի մասին է, որին այդ պաշտոնում նշանակեց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, որն այժմ ՀՀ դեսպանն է Արաբական միացյալ էմիրություններում: Երեկ խորհրդարանի միջանցքներում աշխատակազմի ղեկավարի երկու  հավանական թեկնածուի անուններ էին շրջում, մեկը` կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանն էր, մյուսը` Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, որը բավականին մտերիմ հարաբերություններ ունի ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ»,- գրել է թերթը:

«ՀԺ»-ի փոխանցմամբ` թե նրանցից ով կդառնա ԱԺ աշխատակազմի ղեկավար, հավաբար հայտնի կդառնա երկուշաբթի: Ըստ ԱԺ թերթի աղբյուրների` աշխատանքից ազատվելու է նաեւ լրատվության եւ հասարակայնության վարչության պետ Հրայր Զորյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ