News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժառանգության»  համամասնական ցուցակը կազմելիս Րաֆֆի Հովհանիսյանը կողմնակից է եղել, որ առաջին հորիզոնականը չզբաղեցնի եւ լինի 21-րդը` առաջ տալով երիտասարդներին, որովհետեւ դա է «Ժառանգության» տեսակը: Ազատ դեմոկրատները եւս կիսում է այդ մոտեցումը, քանի որ ոչ միայն հավաքական, այլ նաեւ անձնական պաատասխանատվության տիրույթն են կիսում: Հետեւաբար, եթե պետք լինի, որ խմբակցությունը ավելի արդյունավետ աշխատի իրենք պատրաստ են իրենց տեղերը զիջել: Այս մասին այսօր` հունիսի 2-ին «Ժառանգության» արտահերթ համգումարում ասաց Րաֆֆի Հովհանիսյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ներկա պահին նորընտիր վարչության վերջնական ցուցակը դնում է նորընտիր վարչության սեղանին: «Իսկ անկախ այդ որոշումից եւ բոլոր դեպքերում մենք միասին, ոչ միայն  «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», ազատ քաղաքացիներ, այլ մի նոր ուժի, նոր էներգիայի խառնանյութով, կամքով մինչեւ աշուն եւ միասին պետք է ստեղծենք աննախադեպ հասարակական քաղաքական մի ուժ Հայաստանը հետ բերելու: Հայաստանը իր ազատությամբ, արժանպատվությամբ , ամբողջականությամբ շահելու համար: Թե ընտրություների միջոցով, թե հրապարակներում, թե պուրակներում, թե փողոցներում»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ ժողովուրդը պետք է ունենա իրեն պատկանող նախագահական թեկնածուն: Իսկ Ստյոպա Սաֆարյանը իր ելույթում նշեց, որ «Ժառանգությունը» պարտավոր է ստեղծված իրավիճակում հասարակության համար ստեղծել այդ այլընտրանքը: «Ժառանգություն» կուսակցության երկորդ գլխավոր խնդիրն է` մերժել խաղի այս կանոնները եւ թույլ չտալ, որ հաջորդ ընտրությունները անցնեն նույն մեթոդներով: «Առաջ դեպի նոր պայքար եւ նոր էջ»,- նշեց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ