News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության նախկին  պատգամավորներն առաջիկայում  աշխատանքի կանցնեն պետական կառույցներում: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«Արմեն Մարտրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը հավանաբար կդասավանդի Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Իսկ Անահիտ Բախշյանն էլ հաստատել է այն տեղեկությունները, որ ինքը կաշխատի կրթական ոլորտում: Մեր թղթակցի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նրան ինչ-որ աշխատանք է առաջարկել, տիկին Բախշյանը պատասխանել է. «Ճիշտն ասած` ինչ-որ բան առաջարկել է: Կմտածեմ»»,- գրում է «168 ժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ