News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում ռուսական Sukhoi SuperJet-100 օդանավի աղետի պատճառը կարող էր լինել «մարդկային գործոնը, իսկ մեղավորը` զոհված օդաչու Ալեքսանդր Յաբլոնցեւան:

Օդանավի ձայնագրիչների վերծանումը թույլ է տալիս ենթադրել, որ օդաչուն, հնարավոր է, մահացու հնարք է կատարել` հպարտանալով օդանավի հնարավորություններով:

Ձայնագրության մեջ լսվում է, որ ոչ միայն սարքավորումներն են նախազգուշացրել, որ վտանգավորության աստիճանի մոտեցել են լեռանը, այլեւ հրամանատարն է գոռում. «Այնտեղ չի կարելի, այնտեղ լեռ է»: Այս մասին «Մոսկովսկի Կոմսոմոլեցին» հայտնել է «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության անանուն աղբյուրը: Ձայնագրիչի վերծանումը չի հրապարակվելու:

Ընդ որում, աղետի հանգեցրած հնարքն, ըստ ամենայնի, առաջինը չի եղել: Փորձագետներից մեկը թերթին ասել է. «Ես հենց սկզբից հասկանում էի, որ այստեղ կարող է օդային խուլիգանության տարր լինել, բայց որ հենց այդպես է եղել, չէի կարող ենթադրել»:

Նշենք, որ SSJ-100 օդանավի աղետի համար անձնակազմի մեղավորությունն «ամենահարմար» վարկածն է, քանի որ այդ դեպքում կասկածի տակ չի հայտնվում ռուսական այդ օդանավերի վստահելիությունը: Խոսքն այս դեպքում ոչ այնքան կոմերցիայի, որքան քաղաքականության եւ հեղինակության մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ