News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Մարիաննա» կաթնամթերքի գործարանում հունիսի 7-ին, ժամը 08.35-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունից տուժած  «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխված 55-ամյա Է. Ղազարյանի առողջական վիճակը այսօր համեմատաբար կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Մարիաննա» կաթնամթերքի  արտադրական ձեռնարկության փոխտնօրեն Ալբերտ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ տուծաժի առողջական վիճակը համեմաբար լավ է, գիտակցությունը տեղն է, արդեն ինքնուրուն է շնչում` առանց սարքերի: Ինչ վերաբերում է պայթյունի հնարավոր պատճառներին, ապա փոխտնօրենրը նշեց, որ ամեն ինչ կպարզի հետաքննությունը:  «Կաթսայի այրման խցիկի տեղային պայթյուն է եղել, իսկ տուժողը հենց այդ պահին կանգնած էր հենց այդ անկյան վրա»,- ասաց Ալբերտ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնել էին, որ հունիսի 7-ին. ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ «Հաղթանակ» թաղամասում` «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ  օպերատիվ  խումբը: Պայթյունի հետեւանքով տուժած 55-ամյա Է. Ղազարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ