News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Առաջիկայում դոլարի փոխարժեքը կշարունակի բարձրանալ, ու կհասնի 1դոլար/430 դրամ մակարդակին: Այդ մասին այսօր` հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա կանխատեսմամբ` հաջորդ տարի դոլարի փոխարժեքը կհասնի 480-500 դրամի: Սակայն ՀԱԿ տնտեսագետ Վ. Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ կանխատեսումներ անելը վտանգավոր է: Նրա կարծիքով` մեր երկիրը կարիք ունի դոլարների`պարտքային պարտավորությունները մարելու համար, բացի այդ` Կենտրոնական բանկի պահուստները նվազել են մոտ 250 մլն դոլարով:

Գ. Մակարյանի կարծիքով` դրամ-դոլար հարաբերակցության փոփոխությունն ունի եւ դրական, եւ բացասական կողմեր; Մասնավորապես` դրամի արժեզրկումը դրական է անդրադառնում արտահանողների ու տրանսֆերտներ ստացողների վրա: Սակայն բացասականն այն է, որ թանկանում են ներմուծվող ապրանքները;

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ