News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունիսի 8-ին կայացել է Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հանոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հանդիպումը:

Նախարարները, շարունակելով այս տարվա փետրվարին մեկնարկած երկխոսությունը, գոհունակությամբ նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը նշանավորվել է երկկողմ համագործակցության համար նշանակալի իրադարձությամբ՝ ՀՀ նախագահի այցելությամբ, ինչը լավ հնարավորություն է ամենաբարձր մակարդակով քննարկելու եւ պայմանավորվելու հետագա փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման մասին:

Հանդիպմանը հանգամանալից քննարկում է ծավալվել երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ համագործակցության հաստատման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, միմյանց թեկնածությունների աջակցության շուրջ:

Հայաստանի եւ Վիետնամի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ