Սեւան-Գավառ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում, այսօր` հունիսի 9-ին, տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում, BMW մակնիշի 24 ՕՏ 666 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից, բախվել երկաթյա պատնեշին եւ շրջվել Սեւանա լիճը:
Մեքենայի վարորդը Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ Նորայր Պետրոսյանն է, ով, պարզվել է, ոստիկանության աշխատակից է:
Հրշեջ-փրկարարները եւ ջրափրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս: