News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարծաշրջան, կարծես թե, խանգարվեց ադրբեջանական դիվերսիոն գործողությունների պատճառով: Այս մասին, այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Բայց, ըստ նրա,  կարեւոր եւ հատկանշականն այն է, որ  Քլինթոնն այցելեց նաեւ Թուրքիա, որովհետեւ թուրք-ամերիկյան հարաբեություններում տեսանելի է նոր հարթակ եւ նոր մակարդակ:

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները դեռ խիստ լարված են, սակայն կան նաեւ դրական զարգացումներ:

«Դա պայմանավորված է Սիրիայում տիրող իրավիճակով, քանի որ Թուրքիան զինամթերք է մատակարարում սիրիական ապստամբներին, որը ծառայում է նաեւ ԱՄՆ շահերին: Միաժամանակ Ռուսաստանը զինամթերք է մատակարարում Ասադի կառավարությանը, որը նշանակում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կունենան շահերի բախում»,-ասաց Ռ. Կիրակոսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ