News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անկախ Հայաստանի ներքաղաքական դաշտում իշխանության եւ ընդդիմության հարաբերություններից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշումներն ու ջանքերը պետք է միասնական լինեն: Այդ մասին, այսօր` հունիսի 11-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` մեկնաբանելով հաճախակի դարձած խախտումները:

Նրա խոսքով, միջադեպերը, դիվերսիոն գործողությունները վկայում են, որ Ադրբեջանին չի բավարարում ստատուս-քվոն, նաեւ Բաքուն ցանկանում է իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից տեղափոխել արտաքինի վրա: Այվազյանի կարծիքով, անկախ տարաձայնություններից, բոլոր ուժերի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում պետք է միասնական լինի:

Իր հերթին ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը համերաշխ է եղել Այվազյանի հետ այդ հարցում` նկատելով, որ բոլոր ուժերը պետք է համատեղ ջանքերով դիմակայեն արտաքին մարտահրավերներին:

Սեդրակյանի կարծիքով, Ադրբեջանն արտաքին քաղաքական ինքնուրույնություն չունի դիվերսիոն գործողությունների իրականացման համար: «Նրանք քաղաքական հովանավոր ունեն, որի հրահանգով էլ միջադեպեր են կազմակերպում շփման գծում»,- նշել է նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ