News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունիսի 10-ին, ժամը 16.10-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է եւ թիվ 126 դպրոցի հետնամասում գտնվող մարզադաշտում զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն  ինքնաձիգ` պահունակով, հակատանկային նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ եւ տարբեր տրամաչափի 232 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հունիսի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս   մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ կնոջ հայրը Բագրեւանդի փողոցում` փոսի մեջ, զենք է գտել: Նույն օրը, ժամը 15.00-ին,  45-ամյա Ռաֆայել Կ.-ն բաժին է ներկայացրել 9 մմ տրամաչափի «ԿՈՄԲԱՏ» տիպի ատրճանակ` 16 փամփուշտով եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, զենքը գտել է Բագրեւանդի փողոցում:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 10-ին, ժամը, 19.00-ին, 45-ամյա Հունան Շ.-ն կամավոր ներկայացրել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի  220 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտակալ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, «ՈւՊԳ-8» տիպի 26 մմ տրամաչափի  2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք ձեռք է բերել 1992-1994 թթ.՝ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Բոլոր դեպքերով կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ