News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քաղաքական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, Դաշնակցության ներսում նոր ինտրիգներ են հասունանում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Խորհրդարանական ընտրություններում ապրած խոր հիասթափությունից հետո մի շարք դաշնակցականներ, ասում են, որոշել են ընդհատակ անցնել: Նրանք չեն ուզում խառնվել ոչ դաշնակցական, ոչ էլ քաղաքական գործերին ընդհանրապես: Եվ դա է պատճառը, որ ոչ այնքան հայտնի դաշնակցականներ, բայց խոշոր գործարարներ Աշոտ Ափոյանն ու Կառլեն Գեւորգյանը գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հին ընկերներին նախապես ակնարկել են, որ իրենց կողմից ֆինանսավորումներ չեն լինելու: Երկու գործարարների ետ քաշվելու պատճառը կարելի է ասել գրեթե նույնն է, երկուսն էլ պատգամավորի մանդատ չստացան կամ գոնե լավ պաշտոնի տեր չդարձան: Փոխարենը շինարարական մեծ ընկերություն ունեցող Կառլեն Գեւորգյանը կարողացավ «լեզու գտնել» Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ու պատվեր ստացավ` մայրաքաղաքում նստարանները կառուցելու ու լուրջ եկամուտներ ստանալու համար: Իսկ ինչ մնում է դաշնակցության նախագահականի հավակնություններին, ապա ասում են, որ հին ընկերները կարծես թե լուրջ անակնկալ են ունենալու 2013-ի հետ կապված»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ