News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկին զննած հոգեբույժներից մեկը նրան համեմատել է «Գառների լռությունը» ֆիլմի գլխավոր հերոս, մարդասպան Հաննիբալ Լեքթերի հետ: Փորձագետ-հոգեբույժ Էյրիք Յոհանսենը ցուցմունք է տվել որպես պաշտպանության վկա: Բժիշկը նշել է, որ մեղադրյալը միանգամայն մեղսունակ մարդ է, ով լիովին գիտակցում է իր արարքները:

Հոգեբույժի կարծիքով, Բրեյվիկին դեղամիջոցներով չի լինի բուժել:  «Նա ստեղծել է կերպար, որպեսզի աջ ռադիկալ այլ ծայրահեղականների եւ ֆաշիստների համոզի հետեւել իր օրինակին: Կերպար, որը չի համապատասխանում նրա իրական էությանը:

Բայց հոգեբանական շեղումներ չկան», - ասել է բժիշկը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Միաժամանակ, Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Ուլրիք Ֆրեդերիք Մալթայի ղեկավարած մասնագիտական խումբը գտնում է, որ Բրեյվիկի մոտ առկա են հոգեկան շեղումներ, մասնավորապես`Թուրեթի հիվանդություն, որը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի խանգարմամբ, անձի նարցիստական շեղմամբ, ընկճախտով, որն ուղեկցվում է անհեթեթ գաղափարներով եւ վեհության մանիայով:

Բժշկական վերջնական եզրակացությունը կտրվի հուլիսի 20-ին կամ օգոստոսի 24-ին:

Անդրես Բրեյվիկի գործով դատավարությունն անցկացվում է ապրիլի 16-ից Օսլոյի դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ