News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սվերդլովի շրջանում օդաչուն ընկերների եւ օդանավակայանի պահակի հետ առեւանգել են Ան-2 օդանավը հենց կայանատեղից:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ին, առեւանգողների հետ առայժմ կապ չի հաստատվել: Տագնապով ոտքի են հանվել փրկարարները:

Նախնական տեղեկատվությամբ` օդաչու Հաթիփ Կասատովը աշխատավայր է բերել ընկերներին: Խումբը հարբել է եւ որոշել են օդանավ քշել: Առանց որեւէ թույլտվության Կասատովն ընկերներին նստեցրել է օդանավ Ան-2-ը, գործի դրել շարժիչը եւ թռել, գրում է Life News-ը:

Որոշ վարկածներով` խումբը պատրաստվում էր մեկնել ձկնորսության կամ բաղնիք, սակայն առայսօր օդանավի գտնվելու վայրը հայտնի չէ: Հնարավոր է, առեւանգողներին հաջողվել է ինչ-որ տեղ վայրէջք կատարել, հնարավոր է նաեւ, որ օդանավը վթարի է ենթարկվել: Բացի օդաչու Կասատովից, նախնական տվյալներով, եւս 12 մարդ է գտնվել օդանավում, այդ թվում` օդանավակայանի հսկիչ Յուրի Սոբոլեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ