News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում ոչ աշխատանքային մոտ 150 օր կա, ներառյալ շաբաթ-կիրակիները, կրոնական եւ այլ տոները: Այդ մասին այսօր` հունիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ներդրումներ կատարած սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը («Հովնանյան ինթերնեյշնլ»): Նրա խոսքով` հատկապես շինարարական կազմակերպությունները տուժում են դրանից: Օրինակ` անձրեւային օրերին դադարեցնում են աշխատանքը, բայց չեն կարողանում դա փոխհատուցել հանգստյան օրերի հաշվին: Ըստ գործարարի` աշխարհի ոչ մի այլ երկրում նման մեծ քանակությամբ հանգստյան օրեր չկան:

Ընդունելով, որ բիզնեսի համար կան խոչընդոտներ, Վ. Հովնանյանն ասաց, որ աշխատատեղեր ստեղծելու հարցում նախաձեռնությունները քիչ են: «Ժողովուրդը պետք է գործ ստեղծի, բայց ցանկություն չունի առաջ գնալու: Տղամարդկանց մեջ եռանդ չեմ տեսնում, կանայք ավելի շատ են աշխատում»,- ասաց Վ. Հովնանյանը: Այնուամենայնիվ, Վ. Հովնանյանը նշեց, որ շաբաթական 40 ժամ աշխատելու դեպքում հայաստանցիները դեռեւս բարեկեցության խնդիրներ չեն կարողանում լուծել այնպես, ինչպես դա անում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ այլ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ