News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պետք է ապահովի նախարարության համակարգում գտնվող ձեռնարկությունների շահույթներից 76.6 մլն դրամի փոխանցումը «ՀայՌուսգազարդ» ընկերությանը:

Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստի օրակարգում:

Էներգետիկ համակարգի ընկերությունները գումարը պետք է փոխանցեն շահութաբաժնի վճարումից հետո իրենց տրամադրության տակ մնացած չբաշխված շահույթից:

Հիշեցնենք, որ 2011 թ. ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդը» սոցիալապես անապահով խավերին գազ մատակարարում է 1 խմ-ն 100 դրամով` 132 դրամի փոխարեն: Այս արտոնությունից օգտվում են ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ