News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դասական աճուրդով վաճառքի է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին պատկանող 61 միավոր տրանսպորտային միջոց:

Հարցը ներառված է ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստի օրակարգում:

Վաճառքի հանված մեքենաների մեծ մասը ռուսական արտադրության են` «ՈՒԱԶ», «ՎԱԶ», «ԳԱԶ» մակնիշների: Մեքենաները հիմնականում 2001-2003 թվականների արտադրության են: Մեծամասամբ գնահատված են 1 մլն դրամից ավելի, թեեւ կան ավելի էժան տարբերակներ: Օրինակ` 2003 թ. արտադրության «ԳԱԶ 3110-101» մեքենան 630 հազ. Դրամով է առաջարկվելու:

Աճուրդի են հանվել նաեւ մի քանի ոչ ռուսական արտադրության մեքենաներ` 1 «Նիսսան Մաքսիմա» (արտադրված 2001 թ., մեկնարկային գինը` 3 մլն դրամ), 3 «Հոնդայի Սոնատա» (երեքն էլ` 2003 թ. արտադրության, մեկնարկային գինը` 2.8-2.9 մլն դրամ): 

Բոլոր մեքենաների մաշվածությունը գնահատվել է 70% եւ ավելի: Գույքի ընդհանուր արժեքն է մոտ 85 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ