News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Ադրբեջանում  ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի  թեկնածու առաջադրված Ռիչարդ Մորնինգսթարը Սենատում հայտարարել է, որ իր թեկնածությունը  դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում մտադիր է  անձամբ զբաղվել  Ադրբեջանի տարածքում հայկական տապանաքարերի ոչնչացման հետաքննությամբ: 

«Ես մտադիր եմ  այցելել Ջուղա և կանեմ հնարավորինս ամեն ինչ այդ պատահարի  հետաքննության համար, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի հայկական գերեզմանոցը  պաշտպանված լինի և պահպանվի որպես հուշարձան»,- հայտարարել է Մորնինգսթարը` ելույթ ունենալով  Սենատի  միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում և պատասխանելով  Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցերին:

-Դուք խոստանո՞ւմ եք անել դա,–հստակեցրել է Մենենդեզը:

-Ես  կաշխատեմ, եթե դա ինձ հաջողվի,- պատասխանել է Մորնինգսթարը:

-Այսինքն, միայն Ադրբեջանի իշխանությունների անմիջական արգելքը կարո՞ղ է խանգարել Ձեզ այցելել Ջուղա:

Լռություն:

-Ես միայն ուզում եմ  հասկանալ, թե որքանո՞վ եք Դուք պատրաստ անել դա,- շարունակել է Մենենդեզը:

-Լավ, ես խոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ, ինչը իմ ուժերի սահմաններում է, որպեսզի այցելեմ Ջուղա, հետաքննեմ այդ իրադարձությունը, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի  պաշտպանեմ Ադրբեջանում հայկական եկեղեցու իրավունքները,- հայտարարել է Ռիչարդ Մորնինգսթարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ