News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ»-ը «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանի հետ զրույցում մի շարք սենսացիոն փաստեր բացահայտեց՝ կապված Արամի փողոցի 70-80 հասցեներում  կառուցված էլիտար շենքերի բնակարանների վաճառքի մասին:

«Տեղեկացնենք, որ այդ շենքերում պետք է բնակարաններ հատկացնեին Բուզանդի փողոցի 25 բնակիչների, սակայն նրանք այդպես էլ չեն ստացել այդ բնակարանները: Իսկ թե ինչ է եղել իրականում, մեզ հետ զրույցում ներկայացրեց Ս. Բաղդասարյանը: Նա նշեց. «Արամի փողոցի կառուցապատումն իրականացվում էր 2004-ին՝ «Գապշին» ՍՊԸ-ի կողմից: Կազմակերպության հիմնադիրներն են Գագիկ Պապոյանը, Սիմոն Աղազարյանը եւ ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսենը: Գ. Պապոյանի, Ս. Աղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ Անդերսենը գտնվում է ԱՄՆ-ում»:

Խոսելով Բուզանդի փողոցի բնակիչների ճակատագրի մասին՝ պարոն Բաղդասարյանը նշեց. «Այդ շենքերում պետք է բնակարաններ տրամադրվեին Բուզանդի փողոցի բնակիչներին: 25 քաղաքացիներ ակնկալում էին, որ երեք տարի հետո բնակարան կստանան Արամի փողոցում, սակայն իրականում այդ քաղաքացիները առ այսօր հայտնվել են փողոցում՝ ձեռքներին ունենալով ընդամենը մի թուղթ, որը, ներողություն եմ խնդրում, դարձել է զուգարանի թուղթ:

Մեր կատարած հետազոտության արդյունքում պարզվեց, որ Արամի փողոցում կառուցված էլիտար շենքերում բնակարաններ ունեն եւ դատարանի որոշումով պիտի ստանային նախագահի վերստուգիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը՝ թվով 11 բնակարան՝ իր կինը, քույրը, քենին եւ զոքանչը,  Ծրագրերի իրականացման գրասենյակի պետ Լեւոն Հակոբյանը»:

Ավելի մանրամասնելով՝ պարոն Բաղդասարյանը նշեց. « Այդ բնակարանները ժամանակին վաճառվել են «Բարս» գործակալության կողմից, որի տերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է: Այդ 142 բնակարանները, որոնք «Բարս» գործակալության միջնորդությամբ վաճառվել են, կադաստրում գրանցվել են 700-ից ավելի քաղաքացիների անունով: Ուստի այն փաստը, որ Երեւանում ոչ մի պետական կարիք չի եղել եւ գերակա շահ չկա, վկայում է այս օրինակը: Շինարարությունն ուղղակի փողերի լվացում է, շինարարությունը ուղղակի դարձել է փող աշխատելու կեղտոտ գործարք»:

Տպել
Ամենաշատ