News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լոնդոնում ոստիկանները անվտանգության նկատառումներով պայթեցրել են ավտոմեքենան, որը զբոսաշրջիկը սխալ տեղում էր կանգնեցրել:

Նյուքասլի բնակիչ Նիմա Հոսեյնի Ռազին Լոնդոն էր եկել հունիսի 13-ին: Նա նկատել է, որ իր Ford Mondeo-ի արգելակներն անսարք են, երբ անցնելիս է եղել Պառլամենտի հրապարակի մոտով, գրում Daily Mail-ը: Ռազին մեքենան կանգնեցրել է Համայնքների պալատի շենքից մի քանի մետր հեռու եւ սպասարկման ծառայություն կանչելով` ինքը մեկնել է էքսկուրսիա Բուքինհեմյան պալատ: Նա նաեւ ավտոմեքենայի դիմապակուն գրություն է փակցրել, նշելով, որ մեքենան անսարք է եւ խնդրել է չտուգանել, գրում է ՌԻԱ նովոստին:

Ford-ը գրավել է զգոն անցորդներից մեկի ուշադրությունը, որն էլ ոստիկանություն է կանչել: Հակաահաբեկչական գերատեսչության աշխատակիցները շրջապատել են հրապարակը եւ տարհանել մարդկանց: Ավտոմեքենայում հավանական ռումբը վնասազերծելու համար ոստիկանները վերահսկվող պայթյուն են կազմակերպել: Պայթյունից հետո .դեպքի վայր ժամանած ավտոտեսուչները, չնայած գրությանը, Ռազիին տուգանք են ուղարկել սխալ կայանման համար: Այժմ տղամարդը մտադիր է լոնդոնյան ոստիկանությունից վնասի փոխհատուցում պահանջել կամ էլ այլ տրանսպորտային միջոց` տուն վերադառնալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ