News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) երկրների նախարարներն այսօր Վիեննայում կքննարկեն նավթարդյունահանման ծավալները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը, մարտից սկսած նավթի բարելն էժանացել է 30 դոլարով` 100 դոլարի ցուցանիշից ներքեւ իջնելով: Վերլուծաբանները մասամբ դա բացատրում են Սաուդյան Արաբիայում հում նավթի արդյունահանման ավելացմամբ այն բանից հետո, երբ պատժամիջոցների արդյունքում կճատվեց Իրանից համաշխարհային շուկա մատակարարվող նավթի ծավալը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Թեհրանն արդեն Էր Ռիյադին զգուշացրել էր հետեւանքների մասին, եթե Սաուդյան Արաբիան ավելացներ վաճառքն այն երկրներին, որոնք այլեւս իրանական նավթ չեն ստանում:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամեդ ալ Հաթիբը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ նավթի գնի շարունակական անկման պատճառներից մեկը նավթարդյունահանման սահմանված քվոտաների գերազանցումն է: Նավթի արդյունահանման հիմնական ծավալները բաժին են ընկնում Սաուդյան Արաբիային, Քուվեյթին եւ Արաբական միացյալ էմիրություններին:

Իրանի նավթային արդյունաբերության նախարարը ՕՊԵԿ-ի ղեկավարին քվոտաների խախտման դեմ բողոք է ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ