News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին, ժամը 21.30-ին,   Շիրակի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն Գոլֆ»  եւ   «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Հունիսի 13-ին, ժամը 11.30-ին,  «Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցի թիվ 58 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում,  Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին  «ՖՈՐԴ ՍԿՈՐՊԻՈ»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել եւ ընկել ձորը: Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ