News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորի եւ Ադրբեջանի արտգործնախարարի Բաքվում կայացած հանդիպման քննարկման հիմնական թեման  դարձել է ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորումը: Այդ մասին նրանք հայտարարել են հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսում: Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարը Գիլմորին է ներկայացրել իր երկրի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: 

«Հանդիպմանը մենք ընդհանուր եզրակացության ենք եկել, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ հիմնախնդրի լուծումը պետք է ձեռք բերվի որքան հնարավոր է շուտ», - նշել է Է. Մամեդյարովը: Նաեւ քննարկվել է ԵԱՀԿ-ի առաջ Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցը:

Է. Գիլմորը հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակներում նա Երեւանում եւ Բաքվում արտահայտել է  միանման տեսակետ բանակցություններն ավելի ակտիվ շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ: Նա անհանգստություն է հայտնել շփման գծում կատարվող դեպքերի կապակցությամբ եւ կողմերին կոչ է արել ուժ չգործադրել:

Նշելով, որ տվյալ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով, Է. Գիլմորը հայտնել է, որ  ԵԱՀԿ-ն կարող է  ձեւաչափ ներկայացնել կողմերի հետագա երկխոսության համար, հաղորդում է ԱՊԱ-ն:

ԵԱՀԿ գործող նախագահն աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին, ընդգծել է շփման գծից դիպուկահարներին հետ կանչելու եւ միջադեպերի հետաքննության անհրաժեշտությունը:

Է. Գիլմորը նշել է, որ Իռլանդիան եւս նման հակամարտություն է հաղթահարել, այդ պատճառով էլ հասկանում է «փխրուն ստատուս քվոյի» ամբողջ վտանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ