News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 14-ին կազմել է 414.46 դրամ: Երեկվա համեմատ դոլարը բորսայում էժանացել է 0.37%-ով կամ 1.54 կետով:

Վերջին երկու շաբաթում դոլարի փոխարժեքը թեւակոխել է կտրուկ տատանումների շրջան, սովորական են դարձել մեկ նստաշրջանի ընթացքում +- 1 դրամը գերազանցող տատանումները:

Բորսան այսօր բացվել է 1դոլար/414 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ դոլարը սկսել է թանկանալ` մինչեւ 414.75 դրամ:

Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 2.4 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում նույնպես նկատվում է դոլարի էժանացում: Բանկերը գործնականում դադարել են 414 դրամով դոլար ընդունել, իսկ վաճառքի փոխարժեքն իջեցրել են մինչեւ 415.5 դրամ:

Միջազգային շուկայում, ընդհանուր առմամբ, շարունակվում է դոլարի թուլացման եւ եվրոյի ու ռուբլու ամրապնդման միտումները, թեեւ բավական թույլ տեմպերով: Forex միջազգային շուկայում ժամը 17:30-ի դրությամբ եվրոն գնանշվում էր 1.2568: Ռուսական ռուբլին այսօր արժեւորվել է եւ դոլարի, եւ եվրոյի նկատմամբ; Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է մինչեւ 1դոլար/32.5766 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ