News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի եւ «Նովայա գազետայի» լրագրողների միջեւ կոնֆլիկտն ավարտված է:

Քննչական կոմիտեի նախագահն, այսօր` հունիսի 14-ին, ռուսական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովից` թերթի հասցեին իր արած զգացմունքային արտահայտությունների համար:

«Ինձ համար օրակարգն սպառված է, հաշտությունը կայացել է»,-հանդիպման ժամանակ հայտարարել է Մուրատովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բաստրիկինը եւ Մուրատովը շնորհակալություն են հայտնել միմյանց փոխըմբռնման համար եւ իրար ձեռք սեղմել:

Ավելի ուշ Մուրատովը լրագրողներին հայտարարել է, որ «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովը կարող է վերադառնալ Մոսկվա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ