News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարեւոր գործընկեր է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա համոզվածություն հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ն կշարունակի արդյունավետ աշխատել: Այդ նպատակով ԱՄՆ միջազգայինն զարգացման գործակալությունը Հանձնաժողովի հետ համագործակցությամբ` մշակել է կարողությունների զարգացման ծրագիր: «Պրն Շաբոյանը եւ նրա թիմը մեր համար շատ կարեւոր գործընկեր են, եւ մենք ցանկանում ենք այդ համագործակցությունը շարունակել»,- ասաց Ջ. Հեֆերնը:

Դեսպանը նաեւ հիշեցրեց, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության 5 տարվա ծրագիր ունի` 17 մլն դոլար ընդհանուր ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվելու է 4 ոլորտներում, որտեղ ձեռնարկությունների զարգացման մեծ ներուժ կա` բարձր տեխնոլոգիաներ, պտուղ-բանջարեղենի վերամշակում, զբոսաշրջություն, դեղագործություն:

«Այս ոլորտներում զարգացման եւ մրցակցության համար մեծ ներուժ կա, այն բացահայտելու համար աշխատում ենք Հանձնաժողովի եւ տնտեսվարողների հետ»,- ասաց Ջ. Հեֆերնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ