News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում ավտոմեքենաների տերերը խուճապ են բարձրացրել` ոստիկանությանը հայտնելով, որ Վաշինգթոնի արվարձանում ավտոճոնապարհով ՉԹՕ է ընթանում: Ավելի ճիշտ` այն բարձած է տարհանող մեծ մեքենային:

Fox News-ը գրում է, որ արծաթագույն, հոլիվուդյան ֆիլմերի ֆուտուրիստական թռչող սարք հիշեցնող ինչ-որ բան հունիսի 13-ի երեկոյան առանց շտապելու ընթանում էր Capital Beltway ճանապարհով:

Աչքերին չհավատացող վարորդներն անընդմեջ հաղորդագրություններ են տեղադրել Twitter-ում, միկրոբլոգների առավել տպավորվող ընթերցողները ոստիկանություն են դիմել:

Միջադեպի բացատրությունը բավական հիասթափեցնող է: Դա ոչ ֆիլմի նկարահանում էր, ոչ էլ ֆոտոմոնտաժ, ինչպես ենթադրում էին ավելի կասկածամիտ բլոգերները, այլ մարտական X-47B Pegasus անօդաչու թռչող սարքի նորագույն տարբերակը: Այն Քալիֆորնիայից տեղափոխում էին Մերիլենդի Patuxent River ռազմածովային կայան, որտեղ այն պետք է  փորձարկվի:

«Տեղի բնակիչները պետք է զգույշ լինեն, ՉԹՕ-ն շուտով ոչ միայն կընթանա ճանապարհով, այլեւ երկնքում շրջաններ կգծի», - ասել է  X-47B-ի փորձարկողներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ