News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, Մեծ Բրիտանիա կատարած այցի ծրագրի շրջանակներում, հունիսի 13-ին Օքսֆորդի համալսարանի Արեւելյան ինստիտուտում հանդիպում է ունեցել այդ համալսարանի տարբեր ինստիտուտների մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն Արցախի խորհրդարանի նախագահը ներկաներին պատմել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, ԼՂՀ անցած քսանամյա ուղու, երկրում իրականացվող գիտակրթական բարեփոխումների մասին։ Այնուհետեւ նա պատասխանել է համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին, հանրապետության ներդրումային դաշտին, Հայաստան-Արցախ փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման միտումներին եւ այլն:

Այցի վերջին աշխատանքային օրը` հունիսի 14-ին, ԼՂՀ պատվիրակությունը հյուրընկալվել է Լոնդոնի «Չաթամ Հաուզ» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House-Royal Institute of International Affairs), որտեղ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող մի խումբ փորձագետների հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն` կապված ղարաբա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում առկա զարգացումների, ԼՂՀ ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների, վստահության միջոցների հնարավոր ազդեցության եւ այլ հարցերի հետ:

Նույն օրը երեկոյան կայացել է  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Միացյալ թագավորությունում Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ` Սեւան Արթինի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ