Երեւանի քաղաքապետարանը երեկ` հունիսի 14-ին, ի գիտություն է ընդունել Հայոց համազգային շարժում կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի իրազեկումը՝ հունիսի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Իրազեկումն ի գիտություն է ընդունվել քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի թիվ 71 որոշմամբ:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 26-ին հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում: