News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քննչական կոմիտեում ավարտվել է հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի հարցաքննությունը: Նրա փաստաբանը հայտարարել է, որ Սոբչակին արդեն վերադարձրել են արտասահմանյան անձնագիրը, շուտով պետք է վերադարձնեն նաեւ գումարները:

Հիշեցնենք, որ ավելի քան 1 մլն եվրոյի գումար են գտել Սոբչակի տան խուզարկության ժամանակ: Քննչական կոմիտեն ցանկացել է պարզել այդ գումարների աղբյուրը եւ այն, թե ինչի համար է նախատեսված այն:

Այսօր` հունիսի 15-ի առավոտյան, երբ Սոբչակին պետք է հարցաքննեին, հեռախոսային ահաբեկիչը հայտնել է Քննչական կոմիտեում ռումբի մասին:

«Ես իհարկե, ամեն ին հասկանում եմ, բայց եթե ինձ վրա դնեն ռումբի ու զանգի  գործը, ապա դա, ինչպես ասում է Ֆիլիպ Կիրկորովը, կլիներ too much»,-հայտարարել է  Սոբչակը:

Ավելի ուշ նա Twitter-ի իր էջում գրել է. «Կարճ ասած, Լենինը դարակում է, Աստվածաշունչը` սեղանի վրա, Քսենյա Սոբչակն` աթոռին: Իսկական պոստմոդեռնիզ, ձեր մերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ