News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը միացյալ արժույթ է պետք, կարծում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Ելույթ ունենալով «Տնտեսական միացյալ տարածք. արդյունաբերական զարգացման նոր հնարավորություններ» գործարար համաժողովում նա հայտարարել է, որ արդեն հարկավոր է ընդգրկուն մտածել, Եվրասիական միության ծավալով, որը պետք է գործի 2015 թվականից` ներառելով որոշ միավորների ներմուծման հարցեր, վերջիվերջո, հնարավոր է անցում միացյալ արժույթին:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հաղորդել է, որ միասնական արժույթին անցումը պետք է կատարվի աստիճանաբար, հաղորդում է dni.ru-ն:

Բացի այդ, վարչապետը համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանն օգնություն կցուցաբերի Բելառուսին եւ Ղազախստանին` այդ երկրների ԱՀԿ մտնելու դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ