News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը հունիսի 15-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել է  Մարինա դել Ռեյ քաղաքի (Քալիֆորնիա նահանգ) «Ռիտց Կարլտոն» հյուրանոցում:

Նրան տարել են տեղի հվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները տվել են ախտորոշումը` հյուծում եւ ուժեղ ջրազրկում: 

Կարճ հետազոտությունից հետո նրան հիվանդանոցից դուրս են գրել, այժմ դերասանուհին իրեն նորմալ է զգում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Վերջին շաբաթվա ընթացում երգչուհի եւ դերասանուհի Լոհանն արդեն երկրորդ անգամ է հիվանդանոց ընկնում: Հունիսի 8-ին նա հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ վթարի էր ենթարկվել քալիֆորնիական Սանտա Մոնիկա քաղաքում: Այդ ժամանակ նա թեթեւ վնասվածքներ էր ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ