News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Բաղդադում շիական ուխտավորների մերձակայքում ահաբեկչություն է կատարվել: Երկրի հյուսիսային Էլ Քազիմիա շրջանում ականապատ ավտոմեքենայի պայթյունից 9 մարդ զոհվել, 30-ից ավելին վնասվածքներ են ստացել, հաղորդում է  Vesti.ru-ն:

«ՌԻԱ Նովոստին» AP-ին հղում անելով հաղորդում է 10 զոհերի եւ 15 վիրավորների մասին:

Այս օրերին հարյուր-հազարավոր շիական ուխտավորներ են մասնակցում կրոնական սգո արարողություններին` նվիրված 12 ամենահարգված իմամներից յոթերորդի` Մուսա ալ Քազիմի հիշատակին: Երկրի տարբեր անկյուններից ուխտավորներ են գալիս Բաղդադի «Ոսկե մզկիթ», որտեղ տեղակայված է նրա սրբավայրը:

Մի քանի օր առաջ Իրաքում ահաբեկչությունների ալիք էր սկսվել: 80-ից ավելի մարդ զոհվել էր: Պայթյունների պատասխանատվությունն  ստանձնել էր «Ալ Կաիդայի» տեղական թեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ