News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը կնշանակվի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:  Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԵՊԲՀ նախկին ռեկտոր, Առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը:

«Ես որքան գիտեմ, պրոռեկտորներից մեկը կդառնա պաշտոնակատար, եւ քանի որ ուսումնական գծով պրոռեկտորը սահմանվել է առաջին պրոռեկտոր, ենթադրում եմ, որ նա կլինի պրոռեկտոր` Ավետիսյանը»,- նշեց նա:

Իսկ դրանից հետո Կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ կհայտարարի ԵՊԲՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Երբ թեկնածուները առաջադրվեն, Դերենիկ Դումանյանը կարծիք կհայտնի նրանց մասին եւ կնշի, թե ում է տեսնում իր գործի շարունակող, իսկ առայժմ նա չի ցանկանում անուններ ասել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ