News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անվճար խմիչք ստանալու ակնկալիքով դանիացիները սիրահոժար մերկացել են եւ հերթ կանգնել գերմանական սուպերմարկետի մոտ:

Դանիայի հետ սահմանակից հյուսիսգերմանական Զյուդերլյուգում քաղաքում բացված սուպերմարկետի կառավարիչը հայտարարել է, որ առաջին հարյուր այցելուները, ովքեր խանութ կգան բոլորվին մերկ, կարող են 270 եվրոյի անվճար ապրանք վերցնել:

Մարդիկ եկել են դեռ գիշերը, քնել վրաններում, իսկ առավոտյան մերկ վիճակում հերթ կանգնել խանութի մոտ: Ակցիան նախաձեռնողը նման հոսք հաստատ չէր կարող ակնկալել: «Ես հույս ունեի, թե կգա առավելագույնը տասը գնորդ», -զարմացած ասել է նա: Հիմնականում գնորդները խմիչք են վերցրել: Շատերը եկել են դանիական կողմից, քանի որ այնտեղ ալկոհոլի գինն ավելի բարձր է, քան Գերմանիայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ