News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը


Այսօր` հունիսի 17-ին, ժամը 19:20-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին իրար են բախվել մարդատար «Գազել» մակնիշի 15ԼՕ530 համարանիշի եւ «ԳԱԶ- 53» մակնիշի 39ԼՕ387 համարանիշի ավտոմեքենաները:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության Սպիտակի փրկարարները, որոնք էլ Գազել մակնիշի մեքենայից դուրս են բերել 5 վիրավորներին: Նախնական տվյալներով Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 հոգի, որոնցից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Դեռեւս ճշտված չեն տուժածների տվյլաները: Հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը կին են, 1-ը տղամարդ: 

Դեպքի վայրում են նաեւ Լոռիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ: Ականատեսների պնդմամբ, «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը փորձել է վազանց կատարել ԳԱԶ-53 մակնիշի բեռնատարին, այնուհետ իրար են դիպել, ինչի արդյունքում էլ «Գազելի» աջ կողմը ամբողջությամբ ջախջախվել է:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի


Տպել
Ամենաշատ